Քանի որ ՇԴ դասերի հարցերը ընթացքում ավելացվում են, այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք ամսաթվերին, որպեսզի չխառնեք դասերը։
Դաս 4, 25 հունվարի, 2014
Դաս 3, 18 հունվարի, 2014
Հիշելու համարը. Հովհաննես 17.20-21
1. Ելնելով Դանիելի օրինակից, ինչպիսի՞ն պետք է լինի
2. Ըստ տրված համարի և ըստ Ավետարանների, մենք
3. Ինչի՞ համար է աշակերտին անհրաժեշտ աղոթքը։
4. Ինչպիսի՞ կապ կա աշակերտության և աղոթքի միջև։
5. Ինչպիսի՞ն է աշակերտի աղոթքի բովանդակությունը։
6. Որպես աշակերտ ինչպիսի՞ն է ձեր աղոթքի կյանքը։
Դաս 2, 11 հունվարի, 2014
6. Առաջարկեք աշակերտության որևէ ժամանակակից
Դաս 1, 4 հունվարի, 2014
Դաս 12, 21 դեկտեմբերի, 2013
Դաս 11, 14 դեկտեմբերի, 2013
Դաս 10, 7 դեկտեմբերի, 2013
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՕՐԸ
Դաս 9, 30 նոյեմբերի, 2013
ԴԱՏԸ ԳԱԼՈՒՍՏԻՑ ԱՌԱՋ
Հիշելու համարը. Դանիել 7.27
1. Քրիստոսի գալուստից առաջ դատի ի՞նչ իրադարձություններ
են պատկերված Դանիել 7.9-14 համարներում։
2. Դատի ո՞ր փուլն է սովորաբար իրականացնում Աստված
դատավճռի հրապարակումից առաջ։ Ծննդոց 3.8-20
3. Ե՞րբ է տեղի ունենում Դանիել 7.7-10, 21-26 համարներում
նկարագրված դատը։
4. Ըստ Դանիել 7 գլխի որո՞նք են դատաստանի արդյունքները,
որ նախորդում են երկրորդ գալստյանը։
5. Ինչո՞ւ է ցնծում ողջ արարչագործությունը։ Սաղմոս 96.11-13
6. Ինչպե՞ս է ձեզ վրա ազդում Աստծո աստվածաշնչյան
դատի գաղափարը։
Դաս 7, 16 նոյեմբերի, 2013
ՓՐԿԱԳՆՄԱՆ ՕՐԸ
Դաս 5, 2 նոյեմբերի, 2013
1. Ինչպիսի՞ դաս է հանդիսանում սրբարանի տեղակայվածությունը իսրայելական բանակում։
2. Ամենն, ինչ առնչվում էր սրբարանի հետ բնութագրվում է «սուրբ» բառով։ Ի՞նչ դաս է
3. Ըստ ձեզ, ինչպիսի՞ դասեր են բովանդակում իրենց մեջ սրբարանի առարկաները։
4. Ինչի՞ շնորհիվ էր սրբարանը Աստծո և մարդկանց միջև փոխազդեցության կենտրոն
5. Ի՞նչ դեր էր կատարում սրբարանը դժվար հարցեր լուծելու տեսակետից։
6. Ինչպիսի՞ նշանակություն ունի սրբարանի մասին ճշմարտությունը անձամբ ձեզ համար։
Դաս 2, 12 հոկտեմբերի, 2013
Դաս 1, 5 հոկտեմբերի, 2013
Հիշելու համարը. Գ Թագավորաց 8.49
2. Ինչպե՞ս է Աստծո գտնվելու վայրը ներկայացնում Նրա էությունը։ Սաղմոս 97.5-9
3. Ինչպե՞ս է Աստծո Գահը ներկայացված Հայտնության 4 և 5 գլուխներում։
4. Ի՞նչն է Աստծո գահի անբաժանելի մաս կազմում։ Սաղմոս 11.4-7
5. Ինչո՞ւմ է կայանում երկնային սրբարանի դերը։ Եբրայեցիս 8.1-2
6. Ըստ ձեզ ինչպե՞ս են Հայտնություն գրքում ներկայացված սրբարանի բոլոր երեք մասերն էլ։
7. Անձամբ ձեզ ի՞նչ է տալիս երկնային սրբարանի մասին լուրը։
Դաս 13, 28 սեպտեմբերի, 2013
ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ.
ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Դաս 12, 21 սեպտեմբերի, 2013
ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է
Հիշելու համարը. Հռոմեացիս 5.10
1. Ո՞ւմ հետ կապված գժտություն եղավ Պողոսի ևԲառնաբասի միջև։ Գործք 15.36-40
2. Ըստ ձեզ, ինչո՞ւ Պողոսը վերականգնեց իր խզվածփոխհարաբերությունները։ Կողոսացիս 4.10
3. Փոխհարաբերությունների վերականգման ի՞նչ կարևորսկզբունքներ են շարադրված Փիլիմոնի թղթում։
4. Եկեղեցական գործունեության ո՞ր ոլորտներումփոխհարաբերությունների վերականգմանանհրաժեշտություն կա։ Ա Կորնթացիս 3.5-11
5. Փոխհարաբերությունների վերականգման մեջ ի՞նչ դերունի ներումը։ Եփեսացիս 4.26-32
6. Ինչպիսի՞ երեք քայլ մենք պետք է կատարենք եկեղեցուանդամների միջև փոխհարաբերություններիվերականգնման համար։ Մատթեոս 18.15-17
7. Ցանկանալով բարենորոգություն վերապրել չունե՞մարդյոք փոխհարաբերությունների վերականգման կարիքինչ-որ մեկի հետ։
Դաս 11, 14 սեպտեմբերի, 2013
ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈԻԹՅՈԻՆ Է
Հիշելու համարը. Կողոսացիս 3.1,2
1. Ի՞նչ է կատարվում մտքի հետ, երբ մարդ բարենորոգության
փորձառություն է ունենում։ Կողոսացիս 3.1-4
2. Բարենորոգված միտքը ինչպիսի՞ զտիչներ է օգտագործում
նոր մտածողությունը պահպանելու համար։ Փիլիպեցիս 4.7,8
3. Ինչո՞վ պետք է պայքարի քրիստոնյան նոր մտածողությանը
սպառնացող վտանգների դեմ։ Բ Կորնթացիս 10.3-5
4. Մտքի և մարմնի փոխադարձ կապի գաղափարը ինչպե՞ս է
արտացոլված Ա Թեսաղոնիկեցիս 5.23-ում։
5. Ինչպե՞ս են Հռոմեացիս 12.1-3 համարներն արտացոլում
փոխադարձ սերտ կապը մեր ֆիզիկական և հոգևոր առոսջության միջև։
6. Վերածննդի և բարենորոգության արդյունքում ձեռք բերված նոր
մտածողությունը ինչպիսի՞ երկու գաղափարների վրա է կենտրոնանում։
Մատթեոս 5.13-15
7. Համապատասխանո՞ւմ է արդյոք իմ մտածողությունը վերածննդի
և բարենորոգության պահանջներին։
Դաս 10, 7 սեպտեմբերի, 2013
Դաս 9, 31 օգոստոսի, 2013
ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
Հիշելու համարը. Եբրայեցիս 2.11
1. Վերածննդի և բարենորոգության ի՞նչ օրինակ ենք գտնում Բ Մնացորդաց 20.1-20-ում։
2. Ի՞նչ գաղափարների միջոցով է Պողոսը արտահայտում բարենորոգության անհրաժեշտությունը Կորնթացիների համար։ Ա Կորնթացիս 6.19-20, 9.24-27, 13.13
3. Ի՞նչն է նպաստում կամ խանգարում բարենորոգությանը։ Հայտնություն 2.1-6
4. Ինչո՞ւ Հռոմեացիս 3.21-25-ի պես հատվածները նպաստեցին, որ Լյութերը գնա բարենորոգության ճանապարհով։
5. Վերջին ժամանակներում ի՞նչը կնպաստի եկեղեցու վերածննդին և բարենորոգությանը։ Հայտնություն 14.6-7,12
6. Ինչո՞վ եմ ես նպաստում եկեղեցու վերածննդին և բարենորոգությանը։
Դաս 8, 24 օգոստոսի, 2013
ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Հիշելու համարը. Սաղմոս 119.159,160
1. Ի՞նչն է խորաթափանցություն տալիս մեզ ճշմարիտ վերածնունդը կեղծից տարբերելու համար։ Սաղմոս 119.25,28,67,81,105,116,130,154
2. Ի՞նչ երկու բան կարող են մեզ պաշտպանել կեղծ վերածննդից։ Ա Հովհաննես 2.3-6. 4.7-8,20-21
3. Ի՞նչը կարող է սպառնալ վերածննդին։ Մատթեոս 23.27-28
4. Մոլեռանդության ինչպիսի՞ դրսևորումները կարող են վնասել վերածննդին։ Մատթեոս 7.21-23
5. Վերջին օրերում վերածննդի հետ կապված ո՞ր հարցում մարդիկ կարող են խաբվել։ Բ Թեսաղոնիկեցիս 2.9-12
6. Հոգով ապրելու, այսինքն ճշմարիտ վերածննդի դեպքում Սուրբ Հոգու ի՞նչ հատկանիշներ են ի հայտ գալիս։ Գաղատացիս 5.22-25
7. Կարողանո՞ւմ եմ արդյոք տարբերել ճշմարիտ վերածնունդը կեղծից։
Դաս 7, 17 օգոստոսի, 2013
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԱՆԳՈՒՅՑ
Հիշելու համարը. Եփեսացիս 4.1-3
1. Ի՞նչ կարևոր պայման է անհրաժեշտ վերածնված եկեղեցու պահպանման համար։ Հովհաննես 17.9-11, 20-24
2. Ինչպիսի՞ օրինակով է Պողոսը ցույց տալիս բազմազանության առկայության դեպքում վերածնված եկեղեցու միասնական լինելու հնարավորությունը։ Ա Կորնթացիս 12.12-18
3. Ինչպիսի՞ առաքելությունը կարող է եկեղեցուն միասնական պահել։ Գործք 1.8, 4.32-33
4. Ինչպե՞ս են վերածնվածները լուծում տարաձայնությունները եկեղեցում։ Գործք 15.1-31
5. Ինչպե՞ս է վերածնված եկեղեցին պահպանում միասնությունը։ Մատթեոս 18.15-20
6. Ի՞նչ եմ անում ես, որպեսզի նպաստեմ եկեղեցու վերածննդին և միասնությանը։
Դաս 5, 3 օգոստոսի, 2013
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊՏՈՒՂՆ Է
Հիշելու համարը. Բ Կորնթացիս 10.4-5
1. Ինչպիսի՞ն էր Պետրոսի հնազանդությունը մինչ վերածնվելը։ Մատթեոս 26.69-74
2. Ինչպիսի՞ն էր Պետրոսի վարքը վերածննդից հետո հնազանդության տեսակետից։ Գործք 5.27-323.
3. Որքա՞ն բարձր էր հնազանդության գինը Ստեփանոսի համար։ Գործք 7.54-60
4. Ինչպե՞ս Պողոսը հնազանդություն դրսևորեց վերածնվելուց հետո։ Գործք 9.1-16
5. Ինչպիսի՞ կատարյալ օրինակ թողեց մեզ համար վերածնված Հիաուսը հնազանդության տեսակետից։ Փիլիպեցիս 2.5-8
6. Դրսևորվո՞ւմ է արդյոք հնազանդությունը ձեր կյանքում որպես վերածննդի պտուղ։
Դաս 4, 27 հուլիսի, 2013
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊՏՈՒՂՆ ԵՆ
Հիշելու համարը. Գործք առաքելոց 1.8
1. Ինչո՞վ պետք է զբաղվեր վերածնված եկեղեցին Քրիստոսի հանձնարարության համաձայն։ Մատթեոս 28.19,20։
2. Ինչպե՞ս վերածնված եկեղեցին իրականացրեց Քրիստոսի հանձնարարությունը վկայության վերաբերյալ։ Գործք 2
3. Ինչպիսի՞ վկայության դրդվեց Պողոսը վերածննդի արդյունքում։ Գործք 22.1-15
4. Վերածննդի և վկայության համատեքստում դիտարկեք հացերի և ձկների բազմացման պատմությունը։ Հովհաննես 6.1-11
5. Փիլիպոսի և ներքինիի պատմությունը մեզ ի՞նչ է ասում վերածննդի և վկայության մասին։ Գործք 8.26-39
6. Ինչպիսի՞ն է իրավիճակը իմ վկայության հարցում։
Հիշելու համարը. Սաղմոս 119.154
1. Ինչքանո՞վ է վերածնունդը կապված Խոսքի հետ։ Սաղմոս 119.25,107,153-154
2. Ինչպիսի՞ վերածնող ուժ ունի Խոսքը։ Եբրայեցիս 4.12,13
3. Ինչպե՞ս է Խոսքը (Հիսուսը) ապահովում վերածնունդը (կյանքը)։ Հովհաննես 5.39
4. Ո՞ր դեպքում Խոսքը կարող է բերել վերածննդի։ Եբրայեցիս 4.1,2
5. Ի՞նչ տեղ էր հատկացնում Պողոսը Աստծո Խոսքին վերածննդի պահպանության համար։ Գործք 20.27-32
6. Ինչպիսի՞ դեր է կատարում ձեր վերածննդի հարցում Աստծո Խոսքը։
Դաս 2, 13 հուլիսի, 2013
Հիշելու համարը. Մատթեոա 7.11
1. Ո՞րն է նորկտակարանային եկեղեցու վերածննդի և աճի հիմնական պատճառը։
Գործք 1.4,8,14, 2.42, 4.31,33, 6.3,4
2. Ինչպիսի՞ աղոթքի կյանք է բնորոշ վերածնված անձին։ Մարկոս 1.35
3. Նպաստո՞ւմ է արդյոք բարեխոսական աղոթքը վերածննդին։ Ղուկաս 22.31-32
4. Ինչպիսի՞ աղոթք է անհրաժեշտ եկեղեցու վերածննդի համար։ Մատթեոս 18.19-20
5. Վերածնունդը հոգևոր հաղթանակի արդյունքում է ձեռք բերվում։ Ի՞նչ միջոց է առաջարկվում վերածննդի համար։ Բ Կորնթացիս 10.3-5
6. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը, իմանալով, որ աղոթքը վերածննդի սիրտն է։ Եփեսացիս 6.18
7. Ինչպիսի՞ն է իմ աղոթքի կյանքը վերածննդի համատեքտում։
Դաս 13 29 Հունիսի, 2013
ՈՐ ՄԵՆՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ
Ուսումնասիրության համար՝ Մաղաքիա 1-4
Հիշելու համարը՝ Մաղաքիա 1.11
1. Ի՞նչ էին մոռացել Իսրայելի ժողովուրդն ու քահանաները։ Մաղաքիա 1
2. Ի՞նչ կարևոր բան մոռանալու համար է Տերը հանդիմանում քահանաներին։ Մաղաքիա 2.1-12
3. Նրանք մոռացել էին մեկ այլ ուխտ ևս։ Ո՞րն էր այդ ուխտը։ Մաղաքիա 2.13-17
4. Ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկելու ուխտի հրեշտակը որպեսզի մարդիկ չմոռանան ուխտի մասին։ Մաղաքիա 3.1-6
5. Ի՞նչ մենք չպետք է մոռանանք, եթե ուզում ենք օրհնություններ ստանալ։ Մաղաքիա 3.7-15
6. Ի՞նչր չպետք է մոռանանք, եթե նույնիսկ տեսանելի չեն Աստծո օրհնությունները։ Մաղաքիա 3.16-18 և 4.1-6
7. Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի չմոռանանք Աստծո ուխտն ու օրհնությունները։
Դաս 12 22 Հունիսի, 2013
ԵՐԿՆՔԻ ԼԱՎԱԳՈԻՅՆ ՊԱՐԳԵՎԸ
Ուսումնասիրության համար՝ Զաքարիա 8-14
Հիշելու համարը՝ Զաքարիա 9.16
1. Ըստ Զաքարիա 8-ի, ո՞րն է Երկնքի լավագոյն պարգևը։
2. Ինչպե՞ս պետք է Երկնքի լավագույն Պարգևը հասանելի դառնար մարդկանց։ Զաքարիա 9
3. Ի՞նչ լավագույն պարգևներ է խոստանում Երկինքը Իր ժողովրդին։ Զաքարիա 10
4. Ի՞նչ է սպասվում նրանց, ովքեր չեն գնահատում Երկնքի լավագույն պարգևը։ Զաքարիա 11
5. Ինչպե՞ս կընդունվի Երկնքի լավագույն Պարգևը։ Զաքարիա 12
6. Ինչպիսի՞ երեք լավագույն Երկնքի պարգև է նշվում Զաքարիա 13 գլխում։
7. Ինչպե՞ս Աստծո ժողովուրդը վերջնականապես կվայելի Երկնքի լավագույն պարգևի արդյունքները։ Զաքարիա 14
8. Ինչպե՞ս եմ ես գնահատում Երկնքի լավագույն պարգևը։
Դաս 11 15 Հունիսի, 2013
ՀՈՒՅՍԻ ՏԵՍԻԼՔՆԵՐ
Ուսումնասիրության համար՝ Զաքարիա 1-7
Հիշելու համարը՝ Զաքարիա 3.10
1. Ինչպիսի՞ հույս կար մեղանչած ժողովրդի համար։ Զաքարիա 1
2. Ինչի՞ վրա էր հիմնված այդ հույսը։ Զաքարիա 2
3. Ինչպիսի՞ հույսի տեսիլք է ներկայացված Զաքարիա 3-րդ գլխում։
4. Ի՞նչ հույս է առաջարկվում մարդկանց։ Զաքարիա 4
5. Ի՞նչ հույս են ներկայացնում թռչող տոմսի և արդուի միջի կնոջ տեսիլքները։ Զաքարիա 5
6. Ի՞նչ հույս են տալիս չորս կառքերի և Շառավիղի մասին տեսիլքները։ Զաքարիա 6
7. Ինչպիսի՞ կապ եք տեսնում աղոթքի, ծոմի և հույսի միջև։ Զաքարիա 7
8. Հույսի ինչպիսի՞ տեսիլքով եք դուք առաջնորդվում։
Դաս 10 8 Հունիսի, 2013
ԱՌԱՋՆԱՀԵՐԹԸ՝ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Ուսումնասիրության համար՝ Անգե 1-2
Հիշելու համարը՝ Անգե 2.8
1. Ո՞ր հարցում Աստծո ժողովրդի մոտ առաջնահերթը առաջին տեղում չէր։ Անգե 1.1-11
2. Ինչպե՞ս սկսեց կարգավորվել առաջնահերթության հարցը։ Անգե 1.12-15
3. Ինչպիսի՞ զարգացում ունեցավ առաջնահերթության վերականգնման հարցը։ Անգե 2.1-5
4. Ինչպիսի՞ օրհնություններ են խոստացված առաջնահերթության վերականգնման արդյունքում։ Անգե 2.6-9
5. Եթե առաջին տեղում առաջնահերթն է՝ սուրբը և ոչ թե պիղծը, ապա դա ինչի՞ է հանգեցնւմ։ Անգե 2.10-19
6. Ինչպիսի՞ն են առաջնահերթության սխալ և ճիշտ ընտրության հետևանքները։ Անգե 2.20-23
7. Իմ կյանքում մի՞շտ է արդյոք առաջնահերթը առաջին տեղում։
Դաս 9 1 Հունիսի, 2013
ՏԻՐՈՋ ՕՐԸ
Դաս 8 - ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԲԱՐՈՒԹՅԱՆԸ
Ուսումնասիրության համար՝ Ամբակում 1-3
Հիշելու համարը՝ Ամբակում 2.14
1. Ապավինելով Աստծո բարությանը, ինչպիսի՞ հարցեր է տալիս Ամբակումը։ Ամբակում 1.1-4
2. Ինչպիսի՞ն է Աստծո պատասխանը։ Ամբակում 1.5-11
3. Ապավինելով Աստծո բարությանը, ինչպիսի՞ հույս ունի Ամբակումը։ Ամբակում 1.12-17
4. Ինչպե՞ս կարելի է համատեղել Աստծո բարությունը Ամբակում 2-րդ գլխում հանդիպող «վայ» բառով սկսվող սպառնալիքների հետ։ Ամբակում 2
5. Աստծո բարության նկատմամբ ինչպիսի՞ ապավինություն կարող ենք տեսնել Նրա գալուստի մեջ։ Ամբակում 3.1-16
6. Աստծո բարության նկատմամբ ապավինության ի՞նչ օրհներգով է ավարտում իր գիրքը Ամբակում մարգարեն։ Ամբակում 3.17-19
7. Մի՞շտ ենք արդյոք ապավինում Աստծո բարությանը։
Դաս 7 18 մայիսի, 2013
ԱՍՏԾՈ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Ուսումնասիրության համար՝ Միքիա 1-7
Հիշելու համարը՝ Միքիա 6.8
1. Ինչպիսի՞ անկման էր հասել Աստծո առանձնահատուկ ժողովուրդը: Միքիա 1
2. Աստծո ժողովրդի առանձնահատուկ կարգավիճակը ինչպե՞ս էր ինքնախաբեության պատճառ հանդիսանում։ Միքիա 2
3. Ո՞ր մեղքերի համար էր Աստծո առանձնահատուկ ժողովրդին դատ սպառնում։ Միքիա 3
4. Ինչպիսի՞ հեռանկարներ ուներ Տերը Իր առանձնահատուկ ժողովրդի համար։ Միքիա 4
5. Ինչպիսի՞ փառք էր սպասվում Աստծո առանձնահատուկ ժողովրդին Մեսիայի գալուստով։ Միքիա 5
6. Ինչպե՞ս է Աստված Իր առանձնահատուկ ժողովրդին ճիշտ ճանապարհին առաջնորդում։ Միքիա 6
7. Ինչպե՞ս է Աստված տեսնում Իր առանձնահաուկ ժողովրդի ապագան։ Միքիա 7
8. Ի՞նչ խրատ վերցրիք այս դասից։
Դաս 6 11 մայիսի, 2013
ՆԵՐԵԼՈՒ ՁԳՏՈՂԸ
Ուսումնասիրության համար՝ Հովնան 1-4
Հիշելու համարը՝ Հովնան 2.8,9
1. Աստծո կողմից ներելու պատրաստակամության ի՞նչ հանգամանքներ են ներկայացված Հովնան 1 գլխում։
2. Ներում ստանալու ի՞նչ նախապայման է ներկայացված Հովնան 2 գլխում։
3. Ի՞նչը Աստծո կողմից ներման պատճառ հանդիսացավ։ Հովնան 3
4. Ի՞նչ կարող եք ասել համեմատելով Աստծո և Հովնանի ներելու պատրաստակամությունը։ Հովնան 4
5. Ի՞նչ աստիճանի է մեր ներելու ձգտումը։
Դաս 5 4 մայիսի, 2013
ՏԻՐՈՋԸ ՈՐՈՆԵՑԵՔ, ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ԿԼԻՆԵՔ
Ուսումնասիրության համար՝ Ամովս 5-9
Հիշելու համարը՝ Ամովս 5.14
1. Ինչպիսի՞ ճանապարհ է առաջարկում Աստված կենդանի մնալու համար։ Ամովս 5
2. Ի՞նչ հետևանքներ կունենա Աստծո զգուշացումը արհամարհելը։ Ամովս 6
3. Ինչո՞ւմ էր կայանում Ամովս մարգարեի դերը Աստծո ժողովրդի կյանքը պահպանելու հարցում։ Ամովս 7
4. Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրանց, ովքեր չեն որոնի և չեն լսի Աստծո հորդորները։ Ամովս 8
5. Ինչպիսի՞ երկու տարբեր ճակատագրեր են սպասվում Աստծո ժողովրդին մաղման արդյունքում։ Ամովս 9
6. Ինչքա՞ն հաճախ եք դուք որոնում Տիրոջը։
Դաս 4 27 ապրիլի, 2013
ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՏԵՐԸ
Ուսումնասիրության համար՝ Ամովս 1-4, Աբդիա
Հիշելու համարը՝ Ամովս 3.8
1. Ըստ ձեզ, ինչո՞ւ է Ամովսը Աստծո պատժի սպառնալիքը վեց հեթանոսական բնակավայրերի դեմ սկսում «Այսպես է ասում Տերը» խոսքերով։ Ամովս 1.1-2.3
2. Աստված, լինելով բոլոր ժողովուրդների Տերը, ինչպե՞ս է արձագանքում Իր սեփական ժողովրդի մեղքերին։ Ամովս 2.4-16
3. Ինչպիսի՞ հիմնավորում է բերում Տերը, որ իրավունք ունի պատժելու Իր անհնազանդ ժողովրդին։ Ամովս 3
4. Ինչպիսի՞ նպատակ է հետապնդում Տերը պատժելով մեղք գործող ժողովուրդներին։ Ամովս 4
5. Ինչպիսի՞ լուր է պարունակում Եդովմին սպառնացող պատգամը Տիրոջ մասին։ Աբդիա
6. Ինչպիսի՞ խրատական դաս քաղեցիք այսօրվա քննարկումից։
Դաս 3 20 ապրիլի, 2013
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՐԴԱՐ ԱՍՏՎԱԾ
Ուսումնասիրության համար՝ Հովել 1-3
Հիշելու համարը՝ Հովել 2.11
1. Ինչպիսի՞ վիճակի կարելի է հասնել, երբ սուրբ և արդար Աստված զրկում է Իր օրհնություններից: Հովել 1.1-14
2. Ի՞նչ է բերում իր հետ սուրբ և արդար Տիրոջ օրը։ Հովել 1.15-2.11
3. Ո՞րն է սուրբ և արդար Աստծո կողմից օրհնություններ ստանալու պայմանը։ Հովել 2.12-17
4. Ինչպիսի՞ օրհնություններ է խոստանում Աստված վերը նշված պայմանը կատարելու դեպքում։ Հովել 2.18-32
5. Ինչպե՞ս է դրսևորվում Աստծո սրբությունը և արդարությունը։ Հովել 3.1-21
6. Ի՞նչ քայլեր պետք է կատարեք դուք անձամբ, իմանալով, որ գործ ունեք սուրբ և արդար Աստծո հետ։
Դաս 2 13 ապրիլի, 2013
ՍԵՐ ԵՎ ԴԱՏ. ԱՍՏԾՈ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ
Ուսումնասիրության համար՝ Օվսե 7-14
Հիշելու համարը՝ Օվսե 12.7
Հ. Գ.
Շաբաթօրյա դպրոցի սիրելի աշակերտներ
Այս եռամսյակի շաբաթօրյա դպրոցի ուսումնասիրության դասերը ընդգրկում են «Փոքր մարգարեների» գրքերը։ Իսկ դա նշանակում է, որ եռամսյակի ընթացքում այդ գրքերը ավարտելու համար անհրաժեշտ է մեծ հատվածներ վերցնել ուսումնասիրության համար։ Իսկ դա կարող է դժվարացնել համապատասխան դասի անցնումը շաբաթօրյա դպրոցի դասարանում։
Ուստի դրդեք ձեզ և մյուսներին, որպեսզի շաբաթվա ընթացքում կարդաք համապատասխան գլուխները, իսկ շաբաթ օրը դասարանում մասնակցեք քննարկմանը որպես տեղյակ աշակերտ։
Նկատեք, որ Շաբաթօրյա դպրոցի քննարկման լրացուցիչ հարցերը ամենաուշը ուրբաթ օրը մշտապես տեղադրված են լինում http://christian7habits.blogspot.com/ բլոգում և adventist.am կայքում։ Դա նշանակում է, որ դուք կարող եք նախապես ծանոթանալ շաբաթ օրը քննարկվելիք հարցերին։
Աստված օրհնի ձեզ Աստվածաշնչի լուրջ ուսումնասիրության մեջ։
Դաս 1 6 ապրիլի, 2013
ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրության համար՝ Օվսե 1-6
Հիշելու համարը՝ Օվսե 2.23
1. Հոգևոր շնության մասին ինչպիսի՞ դաս է ցանկանում տալ Աստված Օվսեի և Գոմերի պատմությամբ Օվսե 1 գլխում։
2. Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Աստված հոգևոր շնություն գործած կնոջը նորից Իրեն վերադարձնելու համար։ Օվսե 2։
3. Ինչպե՞ս է Աստված վերաբերվում հոգևոր շնություն գործած կնոջը։ Օվսե 3։
4. Ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում հոգևոր շնության մեջ համառողներին։ Օվսե 4։
5. Ինչպիսի՞ հետևանքներ է ունենում հոգևոր շնությունը։ Օվսե 5:
6. Հոգևոր շնություն գործողներին ինչպիսի՞ ապաշխարության խրատ է տալիս Աստված։ Օվսե 6։
7. Ինչքանո՞վ ենք մենք ապահովագրված հոգևոր շնությունից։
Դաս 8 23 փետրվարի, 2013
ՀԻՍՈՒՍԸ ՀՈԳՈՒՄ Է ԵՎ ՍԱՏԱՐՈՒՄ
Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 4.19
1. Ինչպե՞ս է Հիսուսը սատարում իր արարչագործությանը։ Կողոսացիս 1.16,17
2. Ի սկզբանե ինչպիսի՞ հոգատարություն դրսևորեց Հիսուսը մարդկանց նկատմամբ։ Ծննդոց 1.29-30, 2.8-9
3. Ի՞նչն է պատճառը, որ արարչագործությունը Հիսուսի մշտական հոգածության կարիքն ունի։ Հոբ 42.1-8
4. Ի՞նչ ճանապարհով է Հիսուսը հոգում աղավաղված արարչագործության մասին։ Սաղմոս 65.9-13
5. Ինչպիսի՞ դաս է պարունակում իր մեջ Աստծո հոգածությունը խեղված արարչագործության մասին։ Մատթեոս 6.25-34
6. Ինչի՞ է դրդում ձեզ այն միտքը, որ Հիսուսը հոգում է արարչագործության մասին։
Շաբաթօրյա դպրոցի հարցեր, 2013 թ., 1-ին եռամսյակ
ԽԱՄՐԱԾ ԱՊԱԿՈՒ ՄԻՋՈՎ
Հիշելու համարը՝ Ա Կորնթացիս 3.19
1. Ո՞վ է աշխարհի Տերն ու Արարիչը։ Սաղմոս 24.1-2
2. Ինչպե՞ս փոխվեց աշխարհի կատարյալ վիճակը։ Ծննդոց 3.17
3. Ո՞վ է հավակնում լինել այս աշխարհի տերը: Հովհաննես 16.11
4. Ինչպե՞ս կարելի է տեսնել աշխարհի իրերի իրական վիճակը: Ա Կորնթացիս 3.18-21
5. Ի՞նչն է խամրած ապակու նման ցույց տալիս Աստծուն։ Սաղմոս 8
6. Ի՞նչ տվեց այս դասը ձեզ։
ԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՄԵՂԱՆՉՈՒՄԸ
Ուսումնասիրության համար՝ Ծննդոց 3.1-17
Հիշելու համարը՝ Ծննդոց 3.15
1. Ինչպե՞ս է Ծննդոց 3.1-ում նկարագրված օձի կերպարանք ընդունած և մեղանչման դրդող սատանան։
2. Ո՞րն էր կնոջ սխալը, որ նրան տարավ մեղանչման։ Ծննդոց 3.2-3
3. Նշեք երեք բան, որ Եվային դրդեցին մեղանչել։ Ծննդոց 3.4-6
4. Ինչպե՞ս է ներկայացված Աստծո շնորհը մեղանչած մարդկանց նկատմամբ։ Ծննդոց 3.14-15
5. Ինչպե՞ս է ներկայացված Աստծո դատաստանը մեղանչման պատճառով։ Ծննդոց 3.14-17
6. Ինչքանո՞վ է արարման և մեղանչման Ծննդոց 3-րդ գլխի պատումը արդիական վերջին ժամանակի համար։ Հայտնություն 14.6-7
7. Ի՞նչ խրատ վերցրեցիք այս դասից։
Դաս 5 - ԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հիշելու համարը՝ Ծննդոց 2.16,17
1. Արարումից հետո Աստված ինչպիսի՞ պատվեր տվեց, որ բարոյականության հետ է առնչվում։ Ծննդոց 2.16,17
2. Արարման և բարոյականության համատեքստում ի՞նչ է նշանակում Աստծո պատկերով ստեղծված լինելը։ Ծննդոց 1.26-28
3. Մեկ արյունից արարված լինելու հանգամանքը ինչպե՞ս է կապվում բարոյականության հետ։ Ծննդոց 2.23 (Վերլուծեք «Եվա» անունը)։
4. Բարոյականության ո՞ր հարցում մենք պետք է ձգտենք նմանվել մեր Արարչին։ Մատթեոս 5.44-48
5. Որպես բարոյականությամբ արարված էակներ ինչպիսի՞ պատասխանատվություն ենք մենք կրում Արարչի առջև։ Մատթեոս 25.31-40
6. Ինչպե՞ս է Աստծո կողմից արարված լինելու հանգամանքը նպաստում ձեր բարոյականությանը։
Դաս 4 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՐԱՐՈՒՄԸ
Հիշելու համարը՝ Հայտնություն 14.6,7
1. Ինչպիսի՞ մանրամասներ է ավելացնում Ծննդոց 2 գլուխը առաջին գլխի արարման նկարագրությանը։
2. Ի՞նչ կապ եք տեսնում Ծննդոց 1 գլխի և Սաղմոսի 8-ի միջև արարման տեսակետից։
3. Ինչպիսի՞ զգացումներ են առաջանում ձեզ մոտ, երբ կարդում եք արարման մասին Սաղմոս 104-ում։
4. Ինչպե՞ս է Հոբը ներկայացնում արարչագործությունը։ Հոբ 38.1-21
5. Հիշեք արարման մասին խոսող մի քանի համարներ մարգարեական գրքերից։
6. Ինչպե՞ս է ներկայացված արարումը Նոր կտակարանում։ Գործք առաքելոց 17.24-28
7. Անձամբ ձեզ համար հստակ տեսանելի՞ է արդյոք արարման ընդհանուր պատկերը ամբողջ Աստվածաշնչում։
ԱՐԱՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Ուսումնասիրության համար՝ Ծննդոց 1.14-31, 2.1-3
Հիշելու համարը՝ Ծննդոց 2.2
1. Շարունակելով արարումը, ի՞նչ ստեղծեց Աստված չորրորդ օրը։ Ծննդոց 1.14-19
2. Ինչքա՞ն տևեց թևավորների և ջրլողների արարումը. ավարտվե՞ց արդյոք այն հինգերորդ օրվա ընթացքում։ Ծննդոց 1.20-23
3. Ի՞նչ ստեղծեց Աստված արարման եզրափակիչ օրը։ Ծննդոց 1.24-31
4. Արարումն ավարտելուց հետո ինչի՞ն նվիրվեց վերջին՝ յոթերորդ օրը։ Ծննդոց 2.1-3
5. Ինչպե՞ս կարելի է հիմնավորել, որ արարումն ավարտվել է վեց տառացի օրերի ընթացքում։ Ծննդոց 1.5,8,31
6. Ի՞նչ անձնական դաս է պարունակում ձեզ համար արարման ավարտուն լինելու փաստը։
ՀԻՍՈՒՍԸ ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐԻՉՆ Է
Հիշելու համարը՝ Ծննդոց 1.1
ԵՐԲ ԱՄԵՆ ԲԱՆ ՆՈՐ ԿԼԻՆԻ
Հիշելու համարը՝ Հայտնություն 21.4
1. Ինչպիսի՞ իրադարձությամբ է ավարտվում հին աշխարհի, այսինքն այս երկրի պատմությունը։ Ա Թեսաղոնիկեցիս 4.15-17
2. Ինչպիսի՞ իրադարձությամբ է սկսվում նոր աշխարհի, այսինքն նոր երկրի ու երկնքի պատմությունը։ Հայտնություն 20.4-6
3. Ի՞նչ առաքելություն ունեն իրականացնելու փրկվածները հազարամյակի ընթացքում։ Ա Կորնթացիս 6.2-3
4. Ի՞նչ իրադարձություններ տեղի կունենան հազարամյակի վերջում։ Հայտնություն 20.7-9
5. Ի՞նչ նոր բան կլինի, երբ մեղքը վերանա։ Հայտնություն 21.1-5
6. Ինչպիսի՞ն կլինի կյանքը նոր երկրում։ Եսայիա 65.17-25
7. Անձամբ ձեզ ինչի՞ է դրդում նոր երկրի մասին լուրը։
ՎԱԽՃԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՍՈՒՍԸ ԵՎ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ
Դաս 11 15 դեկտեմբերի, 2012
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Հիշելու համարը՝ Ա Հովհաննես 3.16
1. Ինչպիսի՞ վտանգից պետք է զգուշանալ քրիստոնեական կյանքի կառավարման ոլորտում։ 2 Օրինաց 8.11-18
2. Ինչքանո՞վ է տասանորդը առնչվում քրիստոնեական կյանքի հետ։ Նեեմիա 10.38-39
3. Ինչքանո՞վ ենք մենք պատասխանատու մեզ շրջապատող մարդկանց համար։ Ա Կորնթացիս 10.31-33
4. Ինչքանո՞վ է քրիստոնեական կյանքը տարածվում ամուսնության ոլորտի վրա։ Ծննդոց 2.21-25
5. Նշված համարների հիման վրա քննարկեք կյանքի երեք ոլորտներ քրիստոնեական կյանքի տեսանկյունից. աշխատանքային (Եփեսացիս 6.5-9), քաղաքացիական (Հռոմեացիս 13.1-7) և սոցիալական (Մատթեոս 25.31-46)։
6. Ձեր քրիստոնեական կյանքի ո՞ր ոլորտներն են կարգավորման կարիք զգում։

