Քրիստոնեական գրքեր
Սույն գրքում հեղինակը զարմանալիորեն հետաքրքիր կերպով ներկայացնում է չարի և բարու միջև մղվող դարավոր պայքարի ծագումը, ընթացքն ու վախճանը։ Մեզ սպասվող ճակատագրական պայքարի հափշտակիչ տեսարաններին հաջորդում են չարի վերջը, արդարության ու բարության վերջնական հաղթանակը հ փրկվածների հավիտենական կյանքը Քրիստոսի արքայության մեջ։
Նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար։
Այս գրքի էջերում հստակորեն ցույց է տրվում Աստծո մոտ տանող ճանապարհը: Այն ընթերցողի հայացքն ուղղում է Հիսուս Քրիստոսին, քանզի միմիայն Նա կարող է բավարարել ծարավ հոգու կարիքները:
Ներշնչյալ հեղինակը անվստահ ու տատանվող մարդուն հորդորում է քայլ առ քայլ հետևել գրքում տրված խորհուրդներին, որոնք կօգնեն ձևավորելու քրիստոնեական բնավորություն և սերտ ու տևողական հարաբերությունների հաստատելու Քրիստոսի հետ: